News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք ձգտում ենք ստեղծվող Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմաարդյունաբերական համալիրի նախարարության անվանումից հանել «ռազմաարդյունաբերական համալիր» հասկացությունը: Հունվարի 10-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ դա կապված է միջազգային գործընկերների հետ աշխատանքում հետագա բարդություններից խուսափելու փորձի հետ:

«Կձեւավորվի Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության  նախարարություն, որը կզբաղվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրողներին ներգրավմամբ, բարձր տեխնոլոգիական  արտադրանքի կազմակերպմամբ եւ վաճառքով», - բացատրեց Արշակյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Տրանսպորտի նախարարության եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միավորումը ճանապարհային շինարարության ոլորտում ավելի արդյունավետ աշխատանք է ապահովելու:

Խոսելով աջ ղեկով մեքենաների  ներկրման հարցի մասին՝ նա նշեց, որ կարեւոր է  շեշտել, որ աջ ղեկով մեքենաների  ներկրումն արգելված է եւ այդ արգելքը չի վերացվել:

«Օրինագիծը, որը կա e-draft  կայքում, շրջանառության մեջ է դրվել միայն այն նպատակով, որ սահմանին կուտակված մեքենաներին թույլ տրվի Հայաստան մտնել (նախատեսվում է արգելքի վերջնական ժամկետ սահմանել ապրիլի 1-ը-խմբ.): Սակայն դա կարող է իրականացվել  միայն խորհրդարանում օրինագծի ընդունումից հետո», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ