News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիան ռուսական զենիթահրթիռային С-400 համալիրների գնման հարցում չի տրվի Վաշինգթոնի ճնշմանը: NTV հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք С-400-ի վերաբերյալ ստորագրված համաձայնագիր ունենք եւ  մենք չենք մոռանա մեր խոստումները: Մենք կարող ենք  ԱՄՆ-ի հետ պայմանավորվել Patriot զենիթահրթիռային համալիրների գնման մասին, բայց եթե պայմանը С-400-ից հրաժարվելը լինի, ապա գործարքը չի կայանա», - ասել է Չավուշօղլուն:

Նախարարը նշել է, որ «այժմ Թուրքիային անհրաժեշտ է օդային պաշտպանության համակարգեր ստանալ», ուստի Patriot համալիրների ձեռքբերումը չի բացառվում: «Անկարան չի ընդունի պարտադրված պայմանները: Մենք ամեն ինչ ազնվորեն ասել ենք ԱՄՆ-ին՝ մենք կարիք ունեինք, ինչի մասին հաղորդեցինք, բայց նրանք չբավարարեդցին այն: Սակայն ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այն է, որ դաշնակիցները կարող են ինքնուրույն ձեռք բերել անհրաժեշտ օդային պաշտպանության համակարգերը», - ասել է Չավուշօղլուն:

Հունվարի 8-ին հայտնի դարձավ, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ С-400-ի գործարքի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնելու համար:

Իր հերթին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը նշել է, որ Անկարան պատրաստ է շարունակել բանակցությունները Patriot  համակարգի ձեռքբերման վերաբերյալ` շեշտելով, որ C-400-ի գնումը չի նշանակում, որ Թուրքիայի օդային տարածքի անվտանգության ապահովման պահանջները լիովին բավարարված են:

2018 թվականի դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է Անկարային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառել՝ ընդհանուր առմամբ 3,5 միլիարդ դոլարի չափով: Թուրքիայի Patriot համալիրների վաճառքը չի ազդի Մոսկվայի եւ Անկարայի միջեւ C-400ի մատակարարման վերաբերյալ համաձայնության վրա: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ