News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե մենք երեխա որդեգրելու գործընթացում առաջնությունը տալիս ենք նրան, թե ով է առաջինը դիմել, դա արդեն սխալ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ այդ դեպքում կոռուպցիոն սխեմա է գործելու:

Նա առաջարկեց հստակ չափանիշներ սահմանել, օրինակ հիմք ընդունել դիմելու ժամանակագրությունը, եւ երբ կլինի որդեգրման ենթակա երեխա, պետական մարմինն ինքը ըստ այդ հերթականության կիրազեկի որդեգրել ցանկացողներին:

Ինչ վերաբերում է Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե կան տեղեկություններ, որ երեխաների որդեգրում են օրգաններն օգտագործելու նպատակով, Արթուր Դավթյանն ասաց. «Ես չեմ հիշում մի դեպք, որ երեխայի որդեգրման արդյունքում օրգանների վաճառքի գործ քննած լինենք: Հիմնականում երեխայի առքուվաճառքի գործեր եղել են խնամքը ստանձնելու վերաբերյալ, որոնց մեջ լինելու են դեպքեր, որ նախապես իմացել են, որ կինը պետք է ծննդաբերի եւ այդ ժամանակվանից պայմանավորվածություն են ձեռք բերել, վճարել են»:

Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն էլ առաջարկեց նաեւ այլ չափորոշիչներ սահմանել որդեգրել ցանկացող ծնողների համար, օրինակ, բարձրագույն կրթության, աշխատանքի առկայություն եւ այլն:

Սրան կատակով արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Իմ առաջին արձագանքը, որպես բարձրագույն կրթություն չունեցողի, բացասական է»:

Տպել
Ամենաշատ