News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 21
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երեւանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի՝ 1982 թվականին ծնված բնակչին:

Իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի՝ 1982 թվականին ծնված բնակիչը, 2018թ-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, մուտք է  գործել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող ՓԲ ընկերության դեղատուն, որտեղ իր մոտ եղած խաղալիք դանակի գործադրմամբ դեղատան աշխատակցի  առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել  է գումար եւ  հափշտակելով 157.000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ  Քրեական օրենսգրքի  175-րդ հոդվածի 2-րդ մասի  4-րդ կետով: 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ արարքը վերաորակվել է եւ 36 ամյա տղամարդուն մեղադրանք է  առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ