News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք ԱԺ հանձնաժողովների ու ընդհանուր կառուցվածքի հետ կապված  ենք խոսել, բայց ընդհանուր հայտարարի գալու բանակցություն չենք ունեցել: Այս մասին, ԱԺ մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հետ իրենց ունեցած հանդիպման մասին:

«Մենք ինչ ասել ենք, հրապարակային է, եւ հրապարակային էլ շարունակում ենք պնդել: Առանձին հանդիպումներով որեւէ համաձայնություն չունենք, չենք եկել եւ չենք գալու: Եթե գանք նման համաձայնության, դա կլինի հրապարակային»,-ասաց նա:

Մարուքյանը չհամաձայնեց մոտեցմանը, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը պետք է լինի ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությունից. «Դրա տակ տրամաբանություն չկա: Սահմանադրությունն այլ բան է ասում, ՀՀԿ քաղաքական տրադիցիաները պահելը այլ բան է: Մենք կարծում ենք, որ ՀՀԿ տրադիցիաները չպետք է պահենք այս խորհրդարանում»:

Դտարկմանը, որ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ բացառվում է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոններից մեկը տրվի «Լուսավոր Հայաստանին», Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք չենք էլ ուզել այդ տեղերից մեկը: Մենք ասել ենք՝ եթե շատ եք ուզում ԲՀԿ-ից էլ փոխնախագահ ընտրել, ընտրեք: Այսինքն երեք փոխխոսնակ կա, կարող են մեկը լինի իշխանությունից, մյուս երկուսը լինեն ընդդիմադիր ուժերից: Եթե շատ են ուզում ԲՀԿ-ից էլ ընտրեն, թող ընտրեն, ով է դրան դեմ»:

Հարցին, թե ԱԺ նախագահի թեկնածու «Լուսավոր Հայաստանը» առաջադրելո՞ւ է, Մարուքյանը պատասխանեց. «Քննարկում էինք, բայց երեւի չենք առաջադրի: Դրա մասին առանձին ելույթով կանդրադառնամ: Եթե առաջադրենք, ելույթով կանդրադառնամ, եթե չառաջադրենք, կասեմ, թե ինչու չառաջադրեցինք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ