«Բարգավաճ Հայաստանը» մտադիր է լուրջ օրենսդրական աշխատանքներ իրականացնել: Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին տված հարցազրույցում, յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները հանձնելու պաշտոնական արարողության ժամանակ։
Նրա խոսքերով, կա վստահություն, որ ԱԺ-ն արդյունավետ է աշխատելու: «Մենք արդեն պատրաստել ենք մի քանի կարեւոր օրինագծեր, որոնք շուտով շրջանառվելու են: Մնացած բոլոր հարցերը գտնվում են քննարկման փուլում, եւ հասարակությունը կտեղեկացվի դրանց մասին»,-ավելացրել է նա: