News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա նոյեմբերին եվրոգոտում գործազրկությունը նվազել էր մինչեւ 7,9 տոկոսով՝ 2008 թվականից սկսած առաջին անգամ 8 տոկոսից ցածր նիշի իջնելով: Եվրամիության ընդհանուր ցուցանիշը կազմել է 6,7 տոկոս: Սա 2000 թվականի հունվարից նվազագույնն է: Այս տվյալները հրապարակել է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը, հայտնում է «Euronews»-ը: 

Գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Չեխիայում, Գերմանիայում եւ Նիդեռլանդներում: Ամենաբարձրը՝ Իսպանիայում եւ Հունաստանում:

2018 թվականի նոյեմբերի ԵՄ 28 պետություններում գործազուրկ է եղել 16,5 մլն տղամարդ ու կին: Եվրոգոտում՝ 13 մլն:

Աշխատանք դժվար են գտնում մինչեւ 25 տարեկան եվրոպացիները: Բնակչության այս կարգի շրջանում գործազրկության մակարդակը նոյեմբերին կազմել է ԵՄ-ում 15 տոկոս եւ գրեթե 17 տոկոս եվրոգոտում:

Առավել ծանր վիճակում են հայտնվել Հունաստանում, Իսպանիայում եւ Իտալիայում բնակվող երիտասարդները, որտեղ երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը 30 տոկոսից անցնում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ