News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծին դեմ ենք, որովհետեւ սուպերվարչապետական համակարգն այդ նախագծով պահպանված է: Այս մասին, ԱԺ մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախարարությունների օպտիմալացման վերաբերյալ շրջանառվող նախագծին:

«Այն ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաեւ այսօրվա իշխանություններին: Հետեւաբար ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, Ոստիկանությունը պետք է վերադառնան խորհրդարանական վերահսկողության տակ»,-ասաց նա:

Հարցին, թե «Իմ քայլը» դաշինքից վիրավորվածություն չկա՞, որ միասին ճանապարհ են անցել, իսկ հիմա նրանք ԱԺ փոխնախագահի պաշտոնում աջակցելու են ԲՀԿ թեկնածուին, Մարուքյանը պատասխանեց. «Հո հորողբորս տղերքը չեն, որ վիրավորվեմ: Պետությանն անհրաժեշտ է եղել, միասին ճանապարհ ենք գնացել, հիմա պետք է, որ ընդդիմությունն իր գործառույթն իրականացնի, հիմա էլ էսպես պետք է անենք: Վիրավորվելը քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքականության մեջ ոչ թե վիրավորվում ես, այլ հետեւություններ ես անում»:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրենց կանվանեն հակահեղափոխական, Մարուքյանն արձագանքեց. «Հեղափոխությունն ավարտված է, այն արդեն եղել է, չկա հակահեղափոխություն: 10 տարի հեղափոխություն չի լինում, հեղափոխությունը եղել ու ավարտվել է: Ընտրությունների արդյունքներով հեղափոխությունն արձանագրվել ու արմատավորվել է եւ այլեւս հակահեղափոխություն գոյություն չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ