News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Սեւան» ազգային պարկի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սեւան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացների եւ դրանց հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ եւ հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ուսումնասիրել «Սեւան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության եւ (կամ) կառուցապատ-ման իրավունքով տրամադրման գործընթացները եւ դրանց հետ կապված խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»,-ասված է որոշման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ