News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսպանիայում կալանավորվել է հիմնականում հայերից կազմված հանցավոր խումբ, որը զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով։ «Եվրոպոլը» տեղեկացնում է, որ կալանավորվել է 83 կասկածյալ, որոնցից 28-ը՝ պրոֆեսիոնալ խաղացողներ։

Հետաքննությունը սկսվել է 2017թ․։ Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ թենիսիստներին, որպեսզի երաշխավորեն նախապես որոշված արդյունքները, եւ օգտագործել են հազարավոր քաղաքացիների անուններ, որպեսզի խաղադրույքներ կատարեն նախապես կազմակերպված խաղերում։ Հայկական քրեական խմբավորումն օգտագործել է պրոֆեսիոնալ թենիսիստին, ով կապող օղակ է հանդիսացել հանցախմբի եւ մնացածների միջեւ։ Այն բանից հետո, երբ նրանք կաշառել են թենիսիստներին, հանցախմբի անդամները այցելել են խաղերին, որպեսզի համոզվեն, որ խաղացողներն արել են այն, ինչը նախօրոք համաձայնեցվել էր, եւ ցուցումներ են տվել խմբի մյուս անդամներին, որպեսզի նրանք շարունակեն ազգային եւ միջազգային մակարդակներում խաղադրույքներ կատարել։

Օպերատիվ գործողությունների օրը Իսպանիայում 11 խուզարկություն է կատարվել, որոնց ընթացքում բռնագրավվել է 167 000 եվրո կանխիկ գումար, ավելի քան 50 էլեկտրոնային սարք, կրեդիտ քարտեր, հինգ շքեղ ավտոմեքենա եւ գործի հետ կապված փաստաթղթեր։ Բացի այդ, սառեցվել է 42 բանկային հաշիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ամենաշատ