News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ցանկացած աշխատանք, լինի դա կառավարությունում թե խորհրդարանում, բավական բարդ է, բայց ես պատրաստ եմ աշխատել։ Այս մասին Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորներին մանդատների բաժանման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նորընտիր պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կգլխավորի՞ արդյոք ինքը ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը՝ հաշվի առնելով այն, որ պետք է ղեկավարի արտաքին կապերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը։

Ռուբինյանի խոսքով՝ պատվիրակության անդամները դեռեւս հաստատված չեն, եւ այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Ընդ որում, նա նշեց, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը չեղարկելու որեւէ փորձ չի արվելու՝ հավելելով, որ «նոր խորհրդարանը կցրի պարոն Արմեն Աշոտյանի բոլոր մտահոգությունները»։ Ռուբինյանը նաեւ հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքում դեռեւս չի քննարկվել Ազգային ժողովի փոխխոսնակների թեկնածությունների հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ