News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կտրուկ քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի մերձավորարեւելյան քաղաքականությունը՝ նրան մեղադրելով «մոլորության» մեջ, ինչը հանգեցրել է տարածաշրջանում Ամերիկայի դերի նվազմանը, վնասել է նրա նախկին բարեկամներին եւ ոգեւորել գլխավոր հակառակորդ Իրանին՝ հայտնում է AP-ը։

Կահիրեի ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ Պոմպեոն հայտարարել է, թե Օբաման միամիտ եւ վախկոտ էր, երբ բախվում էր Մերձավոր Արեւելքի խնդիրներին։ Պոմպեոն օրինակ է բերել տեսլականը, որը Օբաման 2009թ․ ներկայացրել էր Կահիրեում իր ելույթի ժամանակ՝ խոսելով արաբական եւ մուսուլմանական երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների «նոր սկզբի» մասին։

Պոմպեոն նախկին վարչակազմին մեղադրել է այն խնդիրների մեջ, որոնք ներկայում ունի Մերձավոր Արեւելքը, եւ որոնց արդյունքում թուլացել են Իրանի դեմ պատժամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ