News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրում հսկայական հաջողությունների է հասել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օր անց այն բանից հետո, երբ ամերիկացի եւ չինացի պաշտոնյաներն ավարտել են Պեկինում առեւտրային բանակցությունները՝ տեղեկացնում է Reuters-ը։

Չինաստանում տեղի ունեցած այս հանդիպումներն առաջինն էին Բուենոս Այրեսում Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումից հետո, որի ժամանակ նրանք պայմանավորվել էին առեւտրային պատերազմում 90-օրյա «հրադադարի» մասին ։

Վաշինգտոնը Պեկինին պահանջների երկար ցուցակ է ներկայացրել, որոնք կարող են երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրի պայմաններ դառնալ։ Դրանց թվում են մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում Չինաստանի քաղաքականության փոփոխությունը, տեխնոլոգիաների փոխանցումը եւ այլն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ