
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պաշտոնական Բաքվին կոչ է արել «անհապաղ եւ անպայման» ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին՝ տեղեկացնում է Turan-ը։
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ նոր մեղադրանքի համաձայն՝ բլոգերին մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Amnesty International-ը նաեւ անհանգստացած է լուրջ վտանգով, որ սպառնում է Հուսեյնովի առողջությանը՝ նրա կողմից հայտարարված հացադուլի պատճառով։
Բլոգերը արդեն 15 օր հացադուլ է հայտարարել բանտում՝ բողոքելով կեղծ մեղադրանքների եւ հսկիչի կողմից ծեծի ենթարկվելու դեմ։