News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նեպալում կինը եւ նրա երկու որդիները զոհ են դարձել հինավուրց ավանդույթին, որի համաձայն կանայք եւ աղջիկները դաշտանի ժամանակ պետք է հեռանան տնից՝ հայտնում է Reuters-ը։

35-ամյա Ամբա Բոխարան եւ նրա 12-ամյա եւ 9-ամյա որդիները ստիպված են եղել գիշերն անցկացնել առանց լուսամուտների մարագում։ Տաքանալու համար նրանք կրակ են վառել եւ, ամենայն հավանականությամբ, խեղդվել են։

«Չխաուպադի» հին ավանդույթի համաձայն, դաշտանի ժամանակ աղջիկները եւ կանայք վտարվում են տնից, քանի որ «անմաքուր» են համարվում եւ կարող են տարերային աղետի պատճառ դառնալ։ Նրանց արգելվում է մի շարք առարկաների ձեռք տալ, այդ թվում՝ կաթին, կրոնական կուռքերին եւ անասունին։ Նրանց չի թույլատրվում հանդիպել ընտանիքի մյուս անդամների հետ եւ փողոց դուրս գալ։ Ավանդույթն արգելվել է 2005 թվականին, սակայն այն նախկինի պես տարածված է Նեպալի հեռավոր շրջաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ