News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պերուն Վենեսուելայում իր դեսպանությունից հետ է կանչել գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ որպես բողոք Նիկոլաս Մադուրոյի նախագահական նոր «անօրինական» ժամկետի դեմ։ Այս մասին ասվում է Պերուի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունը նաեւ նշում է, որ Պերուն կարգելի Մադուրոյի եւ նրա կամ նրա կառավարության հետ կապված եւս 100 անձանց մուտքը երկիր՝ հայտնում է Reuters-ը։

Մադուրոն երկրորդ անգամ է ստանձնում Վենեսուելայի նախագահի պաշտոնը։ Լատինական Ամերիկայի երկրները նրա նոր ժամկետն «անօրինական» են անվանել, քանի որ անցած ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ