News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինձ գործուղել էր Կարագանդա, որպեսզի տեղում գնահատեինք իրավիճակը․ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նորընտիր ԱԺ-ի ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

Հարցին, թե գործուղման արդյունքում ինչ հաջողվեց պարզել, նա պատասխանեց․ «Հաջողվեց պարզել երեք հիմնական պահ․ առաջինը՝ ազգամիջյան ոչ մի բախում չկա, երկրորդը՝ կային պետություններ եւ ուժեր, որոնք փորձում էին միջամտել, դրա հետ մեկտեղ ղազախական իշխանությունները շատ լուրջ էին տրամադրված, որ հանկարծ բախումներ թույլ չտան»։

Արման Աբովյանը հայտնեց, որ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների եւ ղեկավարի, ինչպես նաեւ տեղի բնակիչների հետ․ «Նարեկ Գուրուրյանի հետ չեմ հանդիպել, հայ համայնքի ներկայացուցիչների եւ ղեկավարի, ինչպես նաեւ տեղի բնակիչների հետ եմ հանդիպել, քանի որ ես ԱԳՆ ներկայացուցիչ չեմ, եւ այդ այցը ավելի շատ հրատապ այց էր։ Պարզ է, որ ոչ մի դեպքում ինձ իրավունք չեմ վերապահի որոշակի պետական գործառույթներ իրականացնել։ Նպատակն էր տեսնել, թե ինչ է կատարվում»։

Նա հավաստիացնում է՝ ոչ մի հակահայկական տրամադրություն չկա․ «Գործի շրջանակներում 12 մարդ է ձերբակալվել, երեք հոգի հայ, մեկը ղախազ, իսկ մնացածը ցույցերից հետո Ղազախստանի քաղաքացիներ էին, որոնց մեղադրում էին ազգամիջյան բախումներ հրահրելու մեջ»։

Հարցին, թե նախկինում եղել է նման դեպք, երբ Գագիկ Ծառուկյանը գործուղի որեւէ մեկին իրավիճակին ծանոթանալու նպատակով, Աբովյանը նշեց, որ նախկինում եղել են, սակայն չեն հանրայնացվել․ «Այս դեպքն էլ հնարավոր է չհանրայնացվեր, պարզապես տեղեկությունն արդեն մամուլ էր գնացել։ Մենք նման պրոցեսների մեջ ինքնահաստատվելու խնդիր չունենք»։

ԲՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը, լինելով Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի առաջնորդը, ունի համոզմունք, որ բոլոր հայերը պետք է իրար սատար կանգնեն։ 

Նա հավելեց՝ այս պահին հայ համայնքին վտանգ չի սպառնում։ «Հայ համայնքը պաշտպանված է Ղազախստանի իշխանությունների կողմից, հատուկ ուզում եմ ընդգծել Ղազախստանում ՀՀ դեսպանության փայլուն աշխատանքը»,- եզրափակեց Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքի արդյունքում Կարագանդայի 23-ամյա բնակիչ Ռահիմջան Ժանսեյտովը սպանվել էր: Երիտասարդի մահը դարձել էր  զգացմունքների բորոբքման պատճառ, ոմանք օգտվել էին ողբերգական միջադեպից՝ փորձելով հակահայկական կարգախոսներ հնչեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ