News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ) անօրինական է համարում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, որի երդմնակալությունը տեղի ունեցավ հունվարի 10-ին: Մշտական խորհրդի 19 անդամներ քվեարկել են այս այս դիրքորոշման օգտին, ասվում է ԱՊԿ հայտարարության մեջ: 6 անդամ դեմ է արտահայտվել, եւս 8-ը՝ ձեռնպահ  մնացել, հաղորդում է DW-ն:

«Կազմակերպությունը նշում է, որ վենեսուելացի բոլոր քաղաքական գործիչների մասնակցությամբ երկխոսությունը պարտադիր է ազգային հաշտության հասնելու համար»: Անհրաժեշտ է նոր ընտրությունների անցկացման պայմանները համաձայնեցնել, որոնք իսկապես արտացոլում են Վենեսուելայի քաղաքացիների կամքը եւ խաղաղ կկարգավորեն առկա ճգնաժամը:

Բացի այդ, Պարագվայը խզել է  դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ: Պերուն իր հերթին, որպես բողոքի նշան  Կարակասից հետ է կանչել իր ժամանակավոր հավատարմատարին եւ արգելել  Մադուրոյի վարչակազմի հարյուր անդամների մուտքը երկիր:

Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թ. մայիսին: ԿԸՀ տվյալներով գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթանակ էր տարել՝ ստանալով ձայների մոտ 70 տոկոսը: Վենեսուելայի նախագահը ընտրվում է 6 տարով:

Չճանաչելով Մադուրոյի հաղթանակը՝ մի շարք արեւմտյան եւ լատինամերիկյան երկրներ իրենց դեսպաններին հետ էին կանչել Կարակասից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը չի ճանաչում այս երկրում նախագահական ընտրությունների արդյունքները եւ Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին հրամանագիր էր ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ