News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության նախկին նախագահ Սու Չժենչանը դարձել է Թայվանի նոր վարչապետը: Ուրբաթ նրա նշանակման մասին հայտարարել է կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թայվանյան Կենտրոնական տեղեկատվական գործակալությանը:

Սու Չժենչանն այս պաշտոնում փոխարինել է Ուիլյամ Լային (Լայ Ցինդե), որը հայտարարել էր, որ ուրբաթ կառավարության հետ միասին հրաժարական կներկայացնի:

Թայվանի կառավարության ներկայիս փոփոխությունը կապված է անցյալ տարվա նոյեմբերին տեղական իշխանության մարմինների ընտրություններում Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության պարտության հետ: Ընտրություններում համոզիչ հաղթանակ էր տարել Գոմինդան ընդդիմադիր կուսակցությունը: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Ուիլյամ Լայն անմիջապես հրաժարական էր ներկայացրել, սակայն հետագայում այն հետ էր վերցրել: Նա իր հեռանալը հետաձգել էր մինչեւ նախօրեին բյուջեի ընդունումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ