News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադան աշխատում է Միացյալ Նահանգների քաղաքական գործիչների եւ բիզնեսմենների հետ, որպեսզի ճնշում գործադրեն երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ նրան ստիպելու հրաժարվել պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագներից: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է Reuters-ը:

Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել անցյալ տարվա մայիսին՝ հղում կատարելով ազգային անվտանգությանը: Կանադան այս քայլը դատապարտել էր եւ նախապես հրաժարվել Միացյալ Նահանգների ու Մեքսիկայի հետ ստորագրել առեւտրի մասին նոր պայմանագիրը, եթե մաքսատուրքերը չեղյալ չհայտարարվեն:

Թրյուդոն, որն, ի վերջո, անցյալ տարվա նոյեմբերին ստորագրել էր ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ կնքված համաձայնագիրը (USMCA), հայտարարել է, որ երկրի կառավարությունը փորձում է փոխել Թրամփի կարծիքը:

«Մենք արդեն աշխատել ենք Կոնգրեսի անդամների, նահանգապետների, գործարար գործընկերների հետ, որոնց վրա այդ մաքսատուրքերը բացասաբար են ազդում…որպեսզի նախագահի վրա ճնշում գործադրեն»,- ասել է նա:

Հարցին՝ ինչո՞ւ է ստորագրել գործող սակագներով USMCA-ն, Թրյուդոն պատասխանել է, որ գործարքի կնքումը «Միացյալ Նահանգներում անկանխատեսելիության եւ հովանավորչության ժամանակներում բոլոր կանադացիների համար ահռելի առաջնայնություն էր»:

Կանադան իր արտահանվող ամբողջ ապրանքի 75 տոկոսը Միացյալ Նահանգներ է ուղարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ