News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 24
Տեսնել լրահոսը


Օրերս՝ հունվարի 5-ին, «Դինգո թիմ» ՀԿ եւ Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ ստացան այն մասին, որ Կոտայք մարզի Պտղնի համայնք տանող ճանապարհին 16:00-ի սահմաններում անհայտ աձը հասարակական վայրում հրազենի կիրառմամբ կրակ է բացել այդ պահին փողոցում գտնվող շների ուղղությամբ:

Econews.am-ի լրագրողը եւ «Դինգո թիմ» ՀԿ անդամները՝ ժամանելով դեպքի վայրի հայտնաբերեցին երկու թափառող շան դիակ: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ճանապարհի վրա գտնվող երթուղային տրանսպորտի համար նախատեսված կանգառի դիմաց: Ահազանգ հնչեցրած ականատեսը, ով այդ պահին քայլում էր դեպի կանգառ, տրամադրել է նաեւ մեքենայի (Կապույտ Pajero io, 31 OS 665) լուսանկար: Վերջինս նշեց, որ մեքենան կանգ է առել, վարորդը պատուհանից դուրս է հանել հրազենը եւ կրակել կենդանիների ուղղությամբ: Դեպքի վայրում հյատնաբերվել է նաեւ օգտագործված պարկուճ:

Տեղի ունեցածի մասին ներկաներն ահազանգել են ոստիկանություն, ինչից հետո ժամանած ոստիկանները կազմել են արձանագրություն:

«Հանցագործները սովորություն ունեն վերադառնալու հանցանքի վայր». պնդում են հայտնի քրեագետներ, ինչը եւ տեղի ունեցավ տվյալ դեպքում: Արձանագրություն կազմելու պահին, սպանված կենդանիների դիակների կողքով դանդաղորեն անցավ «Pajero io» մակնիշի կապույտ գույնի «կասկածելի» մեքենա: Ներկաները, ինչպես նաեւ Econews.am-ի լրագրողը, այլ մեքենայով հետեւել են մեքենային, որից հետո մեքենան կանգ է առել:

Կենդանասերները մոտեցել են մեքենային՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք նրանք կապ ունեն տեղի ունեցած միջադեպի հետ: Մեքենայի մեջ գտնվող 3 քաղաքացիները ցուցաբերել են ագրեսիվ վարք, սկզբում հերքել են տեղեկությունը, այնուհետեւ՝ խոստովանել՝ ասելով. «Լավ ենք արել, կրակել ենք: Ուզում եք մի հատ էլ պիստալետ հանեմ, նկարեք»: Այնուհետեւ միջամտել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկանը՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը:

Կենդանասերները՝ կասկածելով քաղաքացիների ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ, ահազանգել են նաեւ ՃՈ եւ հեռացել են տարածքից: Րոպեներ անց ոստիկանները հայտնել են, որ «Pajero io» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորները ընդունել են իրենց մեղավորությունը եւ տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք: Կենդանասերները նույնպես ուղեւորվել են ոստիկանական բաժանմունք՝ հաղորդում ներկայացնելու նպատակով:

Մինչ այդ, վերջիններս որոշել են ճանապարհից հեռացնել սպանված շների դիակները՝ դրանք տեղափոխելով մի քանի մետր հեռավորության վրա գտնվող աղբավայր:

Ժամանելով աղբավայր վերջիններս ականատես են եղել էլ ավելի ցավալի տեսարանի. հայտնաբերվել է շան 4 ձագ, որոնց վրա նույնպես կրակել են: Ձագերից երկուսը դեռ ողջ էին եւ կենդանասերների ջանքերով տեղափոխվել են կենդանաբուժական կլինիկա: Ձագերից մեկը ստացված վնասվածքի հետեւանքով կուրացել է: Տեղում հայտնաբերվել է որսորդական հրազենի դատարկ պարկուճ, ինչպես նաեւ եւս մեկ հասուն շան դիակ:

Նշենք, որ այդ ընթացքում «Pajero io» մակնիշի ավտոմեքենայի «ոչ սթափ» վիճակում գտնվող ուղեւորները տարբեր մեքենաներով «ուղեկցում» էին կենդանասերներին, այդ թվում՝ իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողին: Ընդ որում, գործողությունների ամբողջ ընթացքում դրսեւորվել է ագրեսիվ վարք, հնչել են հայհոյանքներ եւ սպառնալիքներ:

Ոստիկանական բաժանմունքում պարզ է դարձել, որ կենդանիների վրա կրակած քաղաքացին հանդիսանում է որսորդական միության անդամ՝ «որսորդ»: Վերջինս կենդանիների նկատմամբ հաշվեհարդար է տեսել որսորդական հրազենով՝ պատճառաբանելով, որ «շները հաչել են կնոջ վրա եւ նա վախեցել է»: Ըստ մեր տեղեկությունների, քաղաքացին հայտնել է նաեւ, որ ավտոմեքենայի մյուս ուղեւորները ներկա չեն եղել կրակելու գործընթացին, այլ մեքենայի մեջ է եղել միայն վերջինիս անչափահաս երեխան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ կատարողի անձը ճշտվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կրակողը բերվել է բաժին, ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ հաղորդման մյուս մասով կատարվում է քննություն: Վերջինս վարչական պատասխանատվության է ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով:

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում եւ դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաեւ դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քաղաքացիների ոչ սթափ վիճակում գտնվելու մասին տեղեկատվություն ոստիկանության մամուլի բաժինը հրաժարվեց տրամադրել՝ պնդելով, որ ներկայացված հաղորդման շրջանակներում իրականացվում է քննություն եւ այլ տվյալներ ենթակա չեն հրապարակման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոտսվանայի բնակիչը տիկնոջ հետ վեճից հետո ինքնաթիռով բախվել է իր տանն ու զոհվել
Այնուհետեւ տղամարդը զանգահարել էր իր ընկերոջը տեղեկանալու համար, թե որտեղ է իր կինը…
Իրաքի խորհրդարանն աշխատանքից հեռացրել է նահանգի ղեկավարին, որտեղ լաստանավի կործանման հետեւանքով զոհվել էր 100 մարդ
Երկրի վարչապետ Ադել Աբդել Մահդին գրավոր ուղերձ է հղել խորհրդարանին, որում կոչ է արել խորհրդարանականներին աշխատանքից հեռացնել նահանգապետին «անփութության պատճառով…
Խոշոր վթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է (ֆոտո)
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները․․․
Վթար Viking Sky-ի վրա. տարհանվել է ավելի քան 1300 մարդ
Անձնակազմը հավաքել էր ուղեւորներին կինոթատրոնի սրահում եւ տրամադրել նրանց փրկարարական բաճկոններ, այնուհետեւ ամբողջ գիշեր մարդիկ տարհանվել են…
Իրանցի վարորդը Emgrand-ով գլորվել է ձորը․ խոշոր վթար Սյունիքի մարզում (ֆոտո)
Ժամը 04:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի․․․
Դալար-Արտաշատ ճանապարհին 06-ը, բախվելով BMW-ին, կողաշրջվել ընկել է առվակը․ ուղեւորը հոսպիտալացվել է (ֆոտո)
Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել առվակում․․․
Ամենաշատ