News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը միայն քաոս եւ ռեպրեսիաներ է սերմանում: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություններին, գրում է ԻՌՆԱ-ն:

«Երբ եւ որտեղ էլ չհայտնվի ԱՄՆ-ն, այնտեղ թագավորում է քաոսը, ռեպրեսիաները եւ վիրավորանքները»,-Twitter-ում գրել է Զարիֆը:

«Այն օրը, երբ Իրանը սկսի նմանվել  ԱՄՆ-ի  «հաճախորդներին» եւ նրանց, ում Պոմպեոն անվանում է  «մարդու իրավունքների պահպանության օրինակ»՝ լինի նախկին շահ կամ ներկայիս մսագործ, որպեսզի նորմալ երկիր դառնա, հենց այդ օրը երկրում դժոխք կլինի: Զարիֆն ԱՄՆ-ին կոչ է արել նաեւ հաշտվել Իրանի կորստի հետ:

Ավելի վաղ, ելույթ ունենալով Կահիրեի Ամերիկյան համալսարանում, Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ-ն դիվանագիտության միջոցով կհասնի նրան, որ  բոլոր իրանցիները հեռանան Սիրիայից: Միեւնույն ժամանակ նա խոստացել էր  Սիրիայի վերականգնման ջանքերի համար օգնություն չտրամադրել, մինչեւ որ «Իրանի կողմից վերահսկվող ուժերը» երկրից չհեռանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ