News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում կթույլատրեն երկրի օդային սահմանը խախտած ուղեւորատար քաղաքացիական ինքնաթիռներին հարվածել: Այս մաիսն գրում է  «Իզվեստիան»՝ վկայակոչելով ՊՆ-ի կողմից մշակած Կառավարության որոշման նախագիծը:

Նշվում է, որ հարվածը տեղի կունենա միայն դեպքում, եթե կա վտանգ, որ ինքնաթիռի կանխամտածված կործանումը բնապահպանական աղետի, զանգվածային մահերի կամ ռազմավարական օբյեկտների ոչնչացմանը կհանգեցնի: Խոսքն առաջին հերթին այն օդանավերի մասին է, որոնք կհայտնվեն թռիքչի համար չնախատեսված գոտիներում:

Ընդ որում մինչեւ կործանումը օդաչուին կզգուշացնեն հետեւանքների մասին, կփորձեն կասեցնել թռիչքը եւ անհրաժեշտության դեպքում ուղեկցել:

ՊՆ-ում նշել են, որ մշակված մեթոդները համապատասխանում են շատ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում գոյություն ունեցող կանոններին: Ներկայումս փաստաթուղթը միջգերատեսչական համաձայեցման փուլում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ