News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում հակասահմանադրորեն այլընտրաքային կառավարություն ձեւավորելու ԱՄՆ փորձերը երկրի ինքնիշխանության դեմ բացահայտ ոտնձգություն են, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հակասահմանդրորեն Վենեսուելայի այլընտրանքային կառավարական կառույցներ ձեւաավորելու Վաշինգթոնի անամոթ գիծը, փորձերը, իրողություններն անտեսելով՝ վենեսուելական իշխանության մի մարմիններին լեգիտիմ համարելով եւ մյուսներին դա մերժելով, պատժամիջոցային ճնշման ձգձգումը, որը հանգեցնում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը եւ հարվածում շարքային վենեսուելացիների գրպանին, Վենեսուելայի ինքնիշխանության դեմ բացահայտ ոտնձգություն են»,- նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վենեսուելայի իրավիճակը հեռախոսով քննարկել էր երկրի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի նախագահ Խուան Գուաիդոյի հետ, որը վերջերս է ընտրվել այս պաշտոնում: Գուաիդոն խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնել է մի քանի օր առաջ: Ազգային ասամբլեան հիմա փաստացի բացառված է քաղաքական որոշումեր ընդունելու համակարգից, իսկ դրա փոխարեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրավիրել է Ազգային հիմնադիր ժողով, որն ամբողջությամբ ենթարկվում է կառավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ