News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը նորընտիր պատգամավորներին առաջարկել է իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո հանդես գալ համատեղ հայտարարությամբ` ի պաշտպանություն Կարո Փայլանի։

Խառատյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի սիրելի գործընկերներ

Հունվարի 14-ին Ձեր իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո, առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ մեր հայրենակից` Garo Paylan - Կարօ Փայլան-ի:

Ինչպես գիտեք, թուրքական պետությունը արդեն տեւական ժամանակ է` Փայլանի դեմ բռնաճնշումներ է բանեցնում, իսկ այս պահին, նրա եւ իր մի շարք գործընկերների դեմ գործ է հարուցված այդ երկրում դեռեւս գործող չարաբաստիկ 301-րդ հոդվածի հիմքերով:

Հիշեցնեմ, որ հենց այս հոդվածով էր հետապնդվում ուղիղ 12 տարի առաջ Պօլսում սպանված Ակոսի խմբագիր Հրատ Դինքը:

Խորհրդարանական համակարգի անցած բացառիկ լեգիտումությամբ այս Ազգային ժողովը հայտարարությամբ նաեւ պետք է ուղերձ հղի Գործադիրին, իսկ մասնավորապես Արտաքին գերատեսչությանը, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում եւ միջազգային կառույցներում մեր դիվանագիտական առաքելություններին հանձնարարել համակարգված աշխատանք տանել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները դատապարտող հայտարարություններ, ելույթներ եւ բանաձեւեր ընդունելու ուղղությամբ:

Խորհրդարանական դիվանագիտությունը առաջիկայում ունենալիք ամբիոնները կարող է օգտագործել խնդիրը բարձրաձայնելու համար, իսկ հայկական սփյուռքի քաղաքական կառույցները վստահաբար ակտիվորեն աջակցելու են գործընթացին:

Հայտարարությունն առաջին հերթին Փայլանի եւ իր գործընկերների կյանքին սպառնացող վերահաս վտանգը ինչ-որ կերպ կանխելու նպատակ կունենա, սիմվոլիկ կլինի սակայն նաեւ նախադեպը, երբ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող Օրենսդիրն առաջին իսկ օրվանից ցույց կտա, որ կան հարցեր, որոնց պարագայում մենք անկախ ամեն ինչից միասնական ենք:

Մեզ բոլորիս բարի եւ խաղաղ ընթացք...»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ