News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 11-ին, Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Շ.-ն եւ հայտնել, որ ժամեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխան մահացել է եւ դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ահազանգով մեկնած Ոստիկանության աշխատակիցներին Հարություն Շ.-ն հայտնել է, որ հունվարի 10-ին նշված ծննդատանը կինը՝ 28-ամյա Նարինե Ս.-ն, ծննդաբերելու ժամանակ իմացել է, որ երեխան մահացել է։ Հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխայի մահվան մեջ մեղավորը նշված ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգն է։

Աղբյուրի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը 43-ամյա Ա. Մ.-ն է։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը