News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան տարեկան միջինում 7,5 տոկոսով ավելացնելու է պաշտպանական ծախսերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անկախ հնարավորությունների ստեղծմանը՝ «բոլոր կողմերից սպառնալիքներին հակազդելու համար», հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեային ՊՆ-ին:

ՊՆ-ն ներկայացրել է 2019-2023 թթ. ծրագիր, որի համաձայն նախատեսվում է 270,7 տրիլիոն վոն (241,9 մլրդ դոլար) ծախսել `պաշտպանական կարողությունները մեծացնելու համար:

Ծրագրի համաձայն նախարարությունը ձգտում է մեծացնել երկրի պաշտպանական բյուջեն, որն այս տարի կազմում է 46.7 տրիլիոն վոն, 2020 թ. մինչեւ 50.3 տրիլիոն վոն, 2021 թվականին` մինչեւ 54.1 տրիլիոն վոն, 2022 թ. մինչեւ 57.2 տրիլիոն վոն եւ 2023 թ. մինչեւ 61,8 տրիլիոն վոն:

Ընթացիկ տարվանից մինչեւ 2023 թվականը նախարարությունը հույս ունի պաշտպանունակության  հզորացման համար տարեկան բյուջեն միջինը 10,8 տոկոսով մեծացնել, իսկ զինված ուժերի կառավարման համար` միջինը 5,8 տոկոսով:

Պաշտպանունակության ամրապնդման ծախսերը այս տարվա ընդհանուր պաշտպանական բյուջեի 32.9 տոկոսն են կազմում: 2023-ին նախարարությունը ձգտում է այս բաժնեմասը հասցնել մինչեւ 36,5 տոկոսի:

Միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է 65,6 տրիլիոն վոն տրամադրել մի շարք նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են միջուկային զենքի եւ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի սպառնալիքներին արձագանքելու կարողության ապահովմանը:

Միջուկային զենքին եւ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերին հակազդելու համար նախարարությունը մտադիր է թիրախին ռազմավարական հարված հասցնելու հնարավորություներ ապահովել՝ ռազմական արբանյակների, բարձր եւ միջին բարձրության անօդաչու թռչող սարքերի եւ հեռահար շառավղով գործողության կառավարվող հրթիռների ձեռքբերման միջոցով:

Այդ նպատակով այն զարգացնելու է Հակահրթիռային պաշտպանության կորեական համակարգի ծրագիրը, որը ներառում է վաղաժամ զգուշացման ռադարներ եւ Cheolmae II համակարգեր, որոնք կարող են մոտ 20 կմ բարձրության վրա հարվածել թիրախին: Այն նաեւ ձգտելու է ժամանակակից հրթիռների եւ այլ միջոցներով «ճնշող արձագանքման» հնարավորություններ ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ