News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավտոներկրողներն այսօր՝ հունվարի 11-ին, Բրազիլիայի հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նծեց, որ Ամանորից հետո ավտոներկրողների համար հարկերն ավելացել են. մասնավորապես, մաքսազերծման հավելավճար է ավելացել. «Եթե անձն ԱՄՆ-ից ներկրում է մեքենա, ուրեմն հավելավճար պետք է տա: Ասենք, ավտոմեքենան Ճապոնիայից գնել ես 500 դոլարով, բերում ես, 1000 դոլար հավելավճար ես տալիս: Ստիպված դուրս եկանք ֆիզիկական անձնաց վրա, մեկը վաճառում ենք, մյուսը նվիրում ենք: Այսինքն ՊԵԿ-ը մեզ բերեց, գցեց ծուղակը, հայտարարեց, որ բոլոր նվիրատվությունները դիտարկվում են որպես ապօրինություն, եւ պետք է 20 տոկոս գանձվեն: Մեզ դրդում են ապօրինությունների, հետո էլ գալիս, տուգանում են»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

«Վրաստանից ներկրվեցին մեքենաներ, մեր քաղաքացիները 30-50 դոլարով մաքսազերծեցին, 1 միլիոն դոլարի վնաս կրեցին: Նույն «Քեմրին» վաճառվում էր 13,000 դոլար, մեկն էլ 50 դոլարով «ռաստամոժկա» էր արել ու վաճառում էր 7500-ով: Նախորդ տարի բոլոր մեքենաների համար մաքսատուրքի գները 30 տոկոսով իջեցված էր: Այս տարի փոխանակ մեզ նախնական գներին ծանոթացնեն, պարզվում է, նախ ոչ թե 30 տոկոս է նվազում, այլ 20 տոկոս, բացի այդ, տարեթիվը չեն փոխել, այսինքն տարին փոխվել է, մեքենաները արդեն մեկ տարով հնացել են, բայց գները չեն փոխվել: Եթե 2013 թվականի «Քեմրիի» գինը հսկիչ գինը 6900 դոլար էր, 30 տոկոս քիչ էինք վճարում, որը 2200 դոլար էր անցած տարի: Այս տարի արժի 2700 դոլար: Եթե նախորդ տարվա չափանիշները կիրառեին այս տարի, մենք կմաքսազերծեինք 1700 դոլարով:  Այսինքն մենք 1000 դոլար տուժել ենք»,-հայտարարեց Հովհաննիսյանը:

«Բոլոր մոտեցումները բացատրում ենք իրենց, 6 ամիս է՝ ՊԵԿ-ի ղեկավարությանն ասում ենք՝ մարդասպանություն կարա լինի: Երկորրդ, ասում ենք՝ մաքսատունը թող բացվի, հերթեր են կուտակվում: Երեկ մարդասպանություն է տեղի ունեցել, մենակ դրանից հետո բարեհաճել են գալ ավտոմաքսատուն: Ոչինչ չի փոխվել, ասել են՝ խայտառակել եք, ամեն ինչ թանկացրել եք, շարունակում եք ձեր անգրագետ քաղաքականությունը: Ինչո՞ւ է Դավիթ Անանյանը տուգանում մեզ ընտրություններից 2 շաբաթ առաջ: Սա դավադրություն չի՞: Ոստիկանապետը մեզ խոսք է տվել կազմակերպել հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Ես ստացա լուր, որ գալիս են հանդիպման օրվա ու ժամի հետ կապված ինֆորմացիա տալու: Եթե սա չի լինելու, մենք ավտոերթ ենք անելու, որ հանդիպենք Փաշինյանի հետ»,- ասաց նա:

Հարցին, թե որն է իրենց պահանջը, Հովհաննիսյանն ասաց. «Մենք առաջարկում ենք մնա այնպես, ինչպես եղել է նախորդ տարի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նախօրեին հայտարարել էր, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար. «Ինվոյսային նախորդ գործող մեխանիզմը չի հանվել, պահպանվում է նույն մեխանիզմը, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել մեր մոտեցումը: Մենք մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, եւ ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը ներմուծելով՝ ստանալ կողմնորոշիչ գին: Եթե ինվոյսը էական շեղում ունի կողմնորոշիչ գնից, ՊԵԿ-ն ուսումնասիրում է այդ ինվոյսը եւ, եթե ակնհայտ անարժանահավատության խնդիր չկա, մաքսազերծումն իրականացվում է ըստ այդ ինվոյսի, բայց դրանից հետո հետբացթողնման հսկողության ժամանակ շատ ավելի խորն են ուսումնասիրում ինվոյսը, հարցումների միջոցով պարզում են՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Մենք սա ենք ներմուծել այս տարվանից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Հունգարիայում վաճառքի է հանվել հազվագյուտ «Վոլգա», որը պատկանել է Գերմանիայում «ԳԱԶ»-ի դիլերին
Վաճառողը հիշեցնում է, որ ԳԱԶ-3111 նախագիծը սկսվել է 1990-ականների առաջին կեսին, իսկ ընդհանուր արտադրանքը կազմում է մոտ 400 միավոր
Ամենաշատ