
Ներկայիս Սահմանադրությունը քաղաքացիներին 5 տարով զրկում է Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից: Հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Փոխենք միասին» նախաձեռնողական խմբի ներկայացուցիչ, «Օրինաց երկիր» կուսակցությունից նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ բնակչությունը չի կարող մինչեւ հաջորդ ընտրությունները ազդել քաղաքական գործընթացների վրա:
«Սուպերնախագահական մոդելը փոխարինվեց սուպերվարչապետականով: Հարկավոր է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել եւ վերադարձնել այն դրույթները, որոնցով պետության ղեկավարը անվտանգության, տարածքային ամբողջականության եւ անկախության երաշխավորն է, ինչն այժմ Սահմանադրությունում չկա: Բացի այդ անհրաժեշտ է դրույթ մտցնել, որը թույլ կտա երկրի ղեկավարին հետ կանչելու մեխանիզմներ ստեղծել», - ասաց նա:
Նա ընդգծեց, որ դրա համար պետք է 45 օրում 200 հազար ստորագրություն հավաքել:
«Այդ ժամկետներն անտրամաբանական են, քանի որ օրենքի փոփոխության համար հարկավոր է նույն ժամանակահատվածում 50 հազար ստորագրություն հավաքել: Մեր խումբը պատրաստվում է ստորագրությունները հավաքելու գործընթացը սկսել», - հավելեց նա:
Մարգարյանը նշեց, որ պատրաստ է համագործակցել քաղաքական ուժերի հետ, որոնք հետաքրքրված կլինեն այդ հարցում: