News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Էջմիածնում այսօր՝ հունվարի 11-ին, վերսկսվել են բողոքի ակցիաները Մանվել Գրիգորյանի դեմ:  «Ազգի դավաճան» պաստառները ձեռքներին՝ ակցիայի մասնակիցները  կոչ են անում քաղաքացիներին այսօր ժամը 4-ին լինել Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ տեղի է ունենալու Մանվել Գրիգորյանի գործի քննությունը:

«Անկախ նրանից՝ որտեղ եք ապրում, Մանվել Գրիգորյանը բոլորիս խնդիրն է: Մենք «ոչ» ենք ասում այսօրվա արդարադատությանը, որը բաց է թողել Մանվել Գրիգորյանին: Մանվել Գրիգորյանը գող է, հանցագործ է, Մանվել Գրիգորյանը պետք է դատապարվի օրենքի ամբողջ խստությամբ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցայի մասնկիցները նաեւ նշեցին, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելուց հետո Էջմիածնում նորից ձեւավորվել է վախի մթնոլորտ:

Նշենք, որ Էջմիածնում ակցայի մասնակիցները նաեւ ավտոերթ անցկացրեցին՝ տեղեկացնելու համաքաղաքացիներին բողոքի ակցիայի մասին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ