News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Այն գործընկերներիս հետ, որոնք ունեն օրենսդրական աշխատանքի փորձը, միասին ենք աշխատելու, որպեսզի այն անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիշողությունը, որ նրանք ունեն, փոխանցեն մեզ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նորընտիր պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը:

«Իսկ մենք, որ չունենք ինստիտուցիոնալ քաղաքականության մեջ  փորձառություն, քանի որ այնուամենայնիվ, մեր գործունեության ոլորտները եղել են քաղաքական, թեկուզ քաղհասարակության մեջ է եղել, մենք էլ մեր նորարարական շունչը կփորձենք մտցնել այդ գործընթացի մեջ»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ վերջին շաբաթներին մանրամասն ուսումնասիրել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը:

Տեսակետին, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները ընտրվել են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շնորհիվ, ինչ պետք է անեն, որ ցրեն այդ տպավորությունը, մարիա Կարապետյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ այդ ընկալումը հարկավոր է ցրել, որովհետեւ քաղաքացիներից շատերի համար իսկապես տեղին ընկալում է, որովհետեւ նրանք ընտրել են վարչապետ այս ընտրություններին մասնակցելով: Բայց չպետք է անտեսենք, որ եղել են բազմում քաղաքացիներ, որոնք ընթերցել են այդ ցուցակները, ծանոթացել են այդ մարդկանց փորձի, անցած ճանապարհի, կրթության հետ եւ դրա հիման վրա կատարել իրենց ընտրությունը:

Շատ քաղաքացիներ պահանջատեր են իրենց ընտրատարածքից ընտրված կոնկրետ պատգամավորներից: հարկավոր է աշխատել, որ բոլոր քաղաքացիները այս քաղաքական թիմից ստանան այն, ինչ ցանկանում են ու ակնկալում են»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ