News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ԱԺ  նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը  հուսով է, որ նոր պատգամավորները կգիտակցեն այն բեռն ու պատասխանատվությունը, որոնք իրենց վրա դրված են, կգիտակցեն այն կառույցը, որտեղ իրենք գտնվելու են եւ իրենց առաքելությանը համահունչ գործունեություն կիրականացնեն։ Այս մասին նա ասաց այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

Դիտարկմանը, որ շատ են երիտասարդները նոր խորհրդարանում, նա նշեց, որ երբեք «սրբազան սարսուռով» չի վերաբերվել տարիքին կամ փորձառությանը, բայց առավել շատ կարեւորում է պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունը եւ կոնկրոտ հարցին տիրապետելու կարողությունը։

Հարցին՝ իր կարծքով՝ նոր պատգամավորները իրենից ավելի՞ պրոֆեսիոնալ կլինեն, Արփինե Հովհաննիսյանը հրաժարվեց ուղիղ պատասխանելուց եւ իր պրոֆեսիոնալիզմի մասին գնահատականներ հնչեցնելուց. «Գործող խորհրդարանի կազմի պրոֆեսիոնալիզմը տեսել եք, հատկապես այն անձանց պրոֆեսիոնալիզմը, որոնք երեւացել են առաջնագծում, խորհրդարանները երբեք կատարյալ չեն եղել իրենց կազմի տեսանկյունից, իսկ թե ինչքանով է կատարելության ձգտում այս խորհրդարանը, կտեսնեք առաջիկայում»։

Նկատառմանը, որ նորընտիր պատգամավորների մի մասը նույնիսկ վիրավորվում է, երբ իրենց համեմատում են ՀՀԿ–ական պատգամավորների հետ, Արփինե Հովհաննիսյանը  դա պայմանավորեց փորձառության պակասով։ «Ոչինչ, կարող է որոշ ժամանակ անց մենք վիրավորվենք, երբ մեզ համեմատեք իրենց հետ»,–ասաց ՀՀԿ–ականը։

Նա հույս հայտնեց՝ նոր պատգամավորները կհաջողեն ոչ թե բառերով, ոչ թե գեղեցիկ, բարձրագոչ եզրույթներով, պաթետիկ նախադասություններով, ՀՀԿ–ին փնովելու անխոնջ աշխատանքով, այլ իրականում կկարողանան ապացուցել, որ իրենք կարող են աշխատել. «Ես ՀՀ քաղաքացի եմ եւ իրենց կայացրած որոշումներն իմ վրա ազդելու են այնպես, ինչպես ձեզ վրա, հետեւաբար աստղային պատերազմներ չենք մղելու, թող աշխատեն, կտեսնենք»։

Արփինե Հովհաննիսյանի համոզմամբ՝ նվազագույն առաջիկա ամիսներին գազի գինը ազդեցություն կունենա ոչ միայն իր, այլ նաեւ մյուս բոլորի վրա։

Հարցին, թե նախորդ 8 ամիսներին իր սոցիալական վիճակը բարելավվե՞լ է, թե՞ վատթարացել, ՀՀԿ–ականը նկատեց. «Հաշվի առնելով, որ 2 օր անց գործազուրկ եմ դառնալու եւ այդ գործողությունների հետեւանքով եմ դարձել գործազուրկ, հետեւաբար դժվար է ասել, որ իմ սոցիալական վիճակը դրանից բարելավվել է»։

Տպել