News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Նորընտիր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, լինելով իրավաբան, ավելի լավ է օրենքի դրույթ կամ որեւէ հիմնավորում բերի, որով կապացուցվի, որ «Իմ քայլ» խմբակցության երեկվա նիստը Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնելն անթույլատրելի էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքից Աժ փոխխոսնակի թեկնածու Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ որեւէ խմբակցություն՝ անկախ մեծությունից եւ թվից, չի կարող եւ չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի։

«Օրեւիցե օրենք դա չի արգելում։ Իսկ ինձ համար անթույլատրելի է, որ պարոն Մարուքյանը խոսում է առանց հիմնավորումների։ Ինձ պարոն Մարուքյանի էմոցիաները շատ քիչ են հետաքրքրում, թե իր համար ինչն է թուլատրելի, իսկ ինչն է անթույլատրելի»,–ասաց նա։

Ի պատասխանբ Էդմոն Մարուքյանի այն մտահոգությանը, թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության նիստն արդեն որերորդ անգամ տեղի է ունեցել գործադիր իշխանության ղեկավարի առաջնորդությամբ, Ալեն Սիմոնյանը խորհուրդ է տալիս նրան ավելի ճշգրիտ ինֆորմացիա հավաքել նախքան հրապարակավ հայտարարություններ անելը՝ շեշտելով, որ խմբակցության նիստը վարել է խմբակցության ղեկավարի թեկնածու Լիլիթ Մակունցը։

Իսկ նիստին Նիկոլ Փաշինյանի ներկայության մասով ՔՊ–ականը նշում է. «Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Նիստը վարել է Լիլիթ Մակունցը, մենք հարցեր ենք ուղղել պարոն վարչապետին, նաեւ հարցեր են եղել ինձ, հարցեր են եղել պարոն Արարատ Միրզոյանին»։

Ալեն Սիմոնյանը նաեւ շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը իրենց քաղաքական ուժի ղեկավարն է եւ «պարոն Մարուքյանը չպետք է որոշի՝ ով ներկա լինի իրենց խմբակցության նիստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել