News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում մետրոյի նոր կայարանի շինարարությունը կարող է առնվազն 75-ից մինչեւ  100 մլն դոլար կազմել: Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական հանձնաժողովի տրանսպորտային ենթակառուցվածքների եւ շինարարության ենթահանձնաժողովի կողմից Երեւանի մետրոպոլիտենի զարգացման, ինչպես նաեւ կառուցման եւ  այլ ստորգետնյա եւ վերգետնյա կառույցների հետագա վերակառուցման թեմայով կազմակերպված քննարկումների ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Միեւնույն ժամանակ ըստ «Արթուն»  թունելաշինարարական ընկերության ղեկավար Հմայակ Հարությունյանի՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է մետրոյի երկու կայարան կառուցել:

«Մի գիծը «Բարեկամություն» կայարանից մինչեւ Աջափնյակ վարչական շրջան, որտեղ արդեն մասամբ կառուցված է մետրոն, բայց որը լրացուցիչ աշխատանքների կարիք ունի: Այնուհետ նախատեսվում է Աջափնյակից մինչեւ 15-րդ թաղամաս եւ 15-րդ թաղամասից մինչեւ Դավիթաշեն նոր ճյուղեր կառուցել», - պարզաբանեց Հարությունյանը:

Նա նաեւ առաջարկեց երկհարկանի կամուրջ կառուցել, որը «Բարեկամություն» կայարանը կկապի  Աջափնյակ վարչական շրջանի հետ՝ անցնելով Հրազդան գետով: Կամուրջը պետք է նախատեսված լինի ինչպես Երեւանի մետրոպոլիտենի գնացքների երթեւեկության, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտի համար:

Բուն թունելի երկարությունը պետք է կազմի 900 մետր, իսկ մետրոյի «Բարեկամություն» կայարանից մինչեւ Աջափնյակ գնացքների երթեւեկության միջակայքը պետք է կազմի 7-ից մինչեւ 10 րոպե՝ հաշվի առնելով այն, որ ներկայիս նորմատիվներով գնացքների միջեւ միջակայքը կազմում է 6 րոպե: Նաեւ առաջարկվել է Երեւանի մետրոպոլիտենի գույքագրում անցկացնել՝ աշխատանքի արդյունավետության հետագա բարձրացման նպատակով:

Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն, իր հերթին, առաջարկեց ուշադրությունը կենտրոնացնել միայն մետրոյի կայարանների շինարարության վրա, իսկ ավտոտրանսպորտի հարցերը հետաձգել ավելի «բարենպաստ» ժամանակների, քանի որ նախագծի ընդարձակումը եւ դրա ծախսերը կարող են Հայաստանի կառավարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին «վախեցնել»: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր ֆինանսական հնարավորությունները չափազանց սահմանափակ են: Մենք պետք է իրատես լինենք եւ այնպես չանենք, որ այս նախագիծը սաղմնային վիճակում խեղդվի: Թույլ տվեք առայժմ կենտրոնանալ մետրոպոլիտենի նոր կայարանների շինարարության վրա»,- առաջարկեց Մեսչյանը:

Այս առաջարկն արժանացավ քննարկման մասնակիցների հավանությանը:

Դրանից բացի, քննարկվել է նոր կադրերի եւ մասնագետների պատրաստման հարցը, որոնք կկարողանան նոր կայարանները պատշաճ կերպով սպասարկել: Հանդիպման մասնակիցները հագեցին այն միասնական եզրակացությանը, որ մայրաքաղաքին նոր կայարաններ են անհրաժեշտ, առաջարկվեց սկսել կազմել մայրաքաղաքի ստորգետնյա զարգացման ռազմավարությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ