News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեր տնտեսության մեջ կան խնդիրներ, որոնց լուծման տարբերակն ընտրվել է ավելի էժան աշխատուժ ներմուծել, որի պարագայում աշխատավարձի չափը նվազում է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փորձագետ Հայկ Բալանյանը՝ անդրադառնալով հնդիկների մեծ հոսքին եւ Հայաստանի աշխատաշուկայում նրանց զբաղվածությանը:

Նրա խոսքով, տարիներ շարունակ ներքին ներդրումների քանակը նվազում է, եւ չկա տնտեսական այնպիսի աճ, որը կարող է պահանջել հավելյալ աշխատուժ։

«Էժան աշխատուժի դեպքում պետք է լինի արտադրողականության աճ, բայց սա չի լինում, քանի որ այդ գումարի զգալի մասը դուրս է գալիս Հայաստանից։ Հնդկաստանի կառավարությունը խրախուսում է արտագաղթը, որի համար գումար էլ է տրամադրում իր բնակիչներին»,- ասաց Բալանյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում էժան աշխատուժի մուտքը շուկա կհանգեցնի «տեխնիկական զարգացման խոչընդոտմանը», քանի որ Հայաստանի տնտեսություննը հասել է մի փուլի, որից հետո պետք է անցում կատարի բոլորովին այլ որակների, ահա այտեղ է, որ կարող է որակի անցումը որեւէ կերպ չկարողանա իրականացնել։

«Էժան աշխատուժի ներմուծումը բերել է նրան, որ ընտրվել է էքստենսիվ զարգացման մոդելի արմատավորումը, որը կանգնեցնելու է ոչ միայն տեխնոլոգիական, այլեւ՝ ստրուկտուրալ զարգացումը»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանը, ներմուծելով էժան աշխատուժ, արտահանում է իր բնակչությանը, որի արդյունքում կորցնում է կապիտալ եւ արժեք, այս խնդիրների մասին պետք է անպայման խոսել։

Նա առաջարկեց կառավարությանը վերանայել վիզաների տրամադրման գործընթացը, հակառակ դեպքում կարող է ձեւավորվել արատավոր մոդել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ