News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնն իր լատինաամերիկյան հարեւանից կստանա բավարար միջոցներ սահմանի վրա ֆիզիկական պատնեշ ստեղծելու համար՝ ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ կնքված նոր առեւտրային համաձայնագրի (USMCA) շնորհիվ: Այս մասին ուրբաթ օրը Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ТАСС- ը:

«Ես հաճախ հայտարարում էի հանրահավաքներում, տարբեր ձեւերով, որ Մեքսիկան կվճարի պատի կառուցման համար,- գրել է Թրամփը:Մենք հենց նոր  Մեքսիկայի հետ գերազանց առեւտրային պայմանագիր ենք կնքել, եւ արդյունքում կստանանք տարեկան 1 միլիարդ դոլար ավելի, քան մենք կստանայինք եթե NAFTA- ն պահպանվեր (Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագիր), որին նա փոխարինեց: Այս տարբերությունն ավելի շատ է փոխհատուցում պատի կառուցման ծախսերին։  

Դեկտեմբերի 22-ից ԱՄՆ-ում դաշնային կառավարության աշխատանքը մասամբ կասեցվել է` բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Դա պայմանավորված էր նրանով, որ Կոնգրեսում հանրապետականներին եւ դեմոկրատներին չհաջողվեց համաձայնեցնել ժամանակավոր պետբյուջեի չափորոշիչները, որոնցում նախագահն ու հանրապետականները վերջնագրի տեսքով ցանկանում էին ավելի քան 5 մլրդ դոլար ներգրավել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար: Դեմոկրատներն ասում են, որ հավանություն չեն տա գանձարանից նման մեծ միջոցներ բաշխելուն եւ պատրաստ են առաջարկել միայն 1,3 մլրդ դոլար:

Նոյեմբերի 30-ին G-20 գագաթնաժողովի շրջանակներում Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, Թրամփը  եւ Մեքսիկայի՝ տվյալ պահին գործող նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն ստորագրեցին նոր եռակողմ առեւտրային համաձայնագիր: Այն եկավ փոխարինելու NAFTA- ին, որը գործում է 1994 թ.–ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ