News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ–ում արդեն որոշել են, թե իրենց հասանելիք ԱԺ երկու մշտական հանձնաժողովներից որոնք է իրենց ներկայացուցիչը գլխավորելու։

Ըստ այդմ՝ նորընտիր Ազգային ժողովում ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողովը կղեկավարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր ընտրված, նախորդ գումարման ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։

Իսկ Նաիրա Զոհրաբյանը, ով նախկին խորհրդարանում ղեկավարում էր Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը, այս խորհրդարանում կլինի Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահը։ 

Նշենք, որ ըստ Դոնթի բանաձեւի ԲՀԿ–ն հանձնաժողովները կընտրի 4-րդը եւ 9-րդ հերթերին, իսկ «Լուսավոր Հայաստանը» 6-րդ հերթում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ