News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ այն շրջանների դպրոցականները, ովքեր քվեարկել են հօգուտ Թրամփի, ավելի հաճախ են հալածում հասակակիցներին, քան այն շրջանների դպրոցականները, ովքեր նախընտրել են Հիլարի Քլինթոնին. այսպիսի եզրահանգման են եկել Վիրջինիայի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Educational Researcher ամսագրում։

Հետազոտությունն անցկացվել է Վիրջինիա նահանգում։ Մինչեւ 2016թ. դեմոկրատներին եւ հանրապետականներին սատարող դպրոցականների վարքագծում որեւէ տարբերություն չկար։ Սակայն 132 դպրոցների 155 հազար յոթերորդ եւ ութերորդ դասարանցիների վարքի վերլուծությունը էական տարբերություններ է վերհանել շրջանում ընտրությունների արդյունքների եւ դեռահասներին հալածելու հարցում։

Այնտեղ, որտեղ Թրամփին ընտրողների թիվը բարձր էր 10%-ից, հալածանքները դպրոցներում 8%–ով ավելին են եղել, իսկ ռասայական կամ ազգային հատկանիշով վիրավորանքներն ավելի են եղել 5%-ով։

Գիտնականները կատարվածի մեղքն անմիջականորեն Թրամփի վրա չեն դնում, բայց նշում են, որ կապ կա հանրային դեմքի կատարած հայտարարությունների եւ դպրոցականների՝ միմյանց հանդեպ ագրեսիայի միջեւ։ Նրանք հորդորում են ծնողներին եւ ուսուցիչներին մտածել, թե իրենք ինչ օրինակ են տալիս երեխաներին Թրամփի քաղաքական հայացքների վերաբերյալ իրենց արտահայտություններով, տեղեկացնում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ