News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճամփորդական նավը կվերադառնա ամերիկյան Կանավերալ նավահանգիստ ժամանակից շուտ՝ նավի վրա բռնկված համաճարակի պատճառով: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ նավի վրա գտնվող ավելի քան 270 ուղեւորներ վարակվել են նորովիրուսով, հաղորդում է  РИА Новости–ն՝ վկայակոչելով The Sun–ին:

Հենց որ հիվանդությունը հայտնաբերվեց, նավը կայանեց Ջամայկայում: Նավի վրա շուրջ 9 հազար հյուրեր եւ անձնակազմ կա։ Նրանցից 277-ը վարակված է:

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ նավը կվերադառնա Կանավերալ նավահանգիստ մեկ օր շուտ՝ բռնկված աղիքային վարակի պատճառով: Նա նաեւ նշել է, որ բժշկական օգնություն է տրամադրվում հիվանդներին, եւ ուղեւորները ուղեւորության արժեքի չափով դրամական փոխհատուցում կստանան։

Չնայած այն բանին, որ կարանտին չի հայտարարվել, ուղեւորները բողոքում էին սոցիալական ցանցերում, որ իրենց թույլ չեն տալիս  ափ դուրս գալ եւ շրջագայել:

.Ուղեւորներից մեկը՝ Ալան Թոմասը, գրել է, որ ինքը նկատել է հասարակական վայրերում հյուրերի փսխման դեպքեր: Անձնակազմը մի գլուխ լվանում եւ ախտահանում է: Ալանը ավելացրել է, որ գլխավոր ճաշարանը, գիշերային ակումբ, հանրային զուգարանները եւ նավի տասնչորսերորդ հարկի հատվածը գտնվում են կարանտինի մեջ:

Վիրուսի տարածման պատճառը դեռեւս չի նշվում:

Նորովիրուս է կոչվում  ստամոքսային կամ աղիքային գրիպը: Որպես կանոն, դրա բռնկումները տեղի են ունենում փակ կամ կիսափակ հաստատություններում, որտեղ վիրուսը մեկ անգամ արդեն հայտնվել է, եւ վարակը սկսել է տարածվել անձից անձ կամ վարակված սննդի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ