News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքից Աժ փոխխոսնակի թեկնածու Ալեն Սիմոնյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործընկերներին կոչ է անում մի քիչ զուսպ լինել։ Այս մասին նա նշեց NEWS.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե  ԲՀԿ–ում արդեն որոշել են, որ ԱԺ–ում իրենց հասանելիք երկու մշտական հանձնաժողովներից իրենք ընտրելու են ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողովը, որը կղեկավարի Միքայել Մելքումյանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը կլինի Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահը։

«Ես չգիտեմ՝ իրենց որտեղից այս ինֆորմացիան, իրենք կարծես թե մարզ ու նախարարություններ էլ էին վերցնում, քաղաքապետարանի ընտրություններում թաղապետարաններ էին վերցնում։ Կարծում եմ՝ մի քիչ զուսպ է պետք լինել»,–ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ սենյակների բաշխման վիճակահանություն երեկ կայացած խմբակցության նիստում չի իրականացվել, հետաձգվել է, քանի որ հանձնաժողովների քանակը հստակ որոշված չէ, իսկ ամեն հանձնաժողով հավելյալ սենյակ է պահանջում։

Հանձնաժողովների վերաբերյալ Ալեն Սիմոյանը նշեց՝ ոչինչ հստակ չէ, վերջին պահին կարող է ինչ–որ բան փոխվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ