News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Դուբայում Ադրբեջանի առեւտրի տան բացումը խառնաշփոթի է վերածվել։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նախօրեին առեւտրի տուն է այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի էմիր, շեյխ Մուհամմեդ Բին Ռաշիդ Ալ Մակտումը։ Ավելի վաղ Դուբայում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Ալիեւը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ պետք է գործի հատուկ տեղեկատվական գրասենյակ, որտեղ ցանկացած այցելու կարող է մանրամասն եւ հետաքրքիր տեղեկատվություն ստանալ Ադրբեջանի մասին, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտի։

Իրականում, երբ շեյխն այցելել է, բարձրաստիճան պաշտոնյային ոչ ոք չի դիմավորել։ Սրահում չեն եղել ոչ միայն ադրբեջանական պատվիրակության եւ դիվանագիտության ներկայացուցիչներ, այլեւ՝ տեղեկատվական գրասենյակի աշխատակիցներ։

Դուբայի կառավարչին այլ բան չի մնացել անելու, քան իր շքախմբի հետ միասին Ադրբեջանի առեւտրային ներկայացուցչությունը լքելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ