News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2019թ․ կաճեն Բելգիայի բոլոր բնակիչների աշխատավարձերը։ Այդ մասին հայտնում է VRT տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչներին։

«Ամսական աշխատավարձը կաճի 23-31 եվրոյով այն բանից հետո, երբ ուժի մեջ մտնեն հարկային համակարգի փոփոխությունները, որոնց նախաձեռնողը նախկին վարչապետ Շարլ Միշելն է։ Դրանց նպատակը մաքուր եկամտի աստիճանական բարձրացումն է եւ նոր աշխատատեղերի ստեղծումը»,- պարզաբանում են իշխանության ներկայացուցիչները։

Հեռուստաալիքը հայտնում է, որ աշխատավարձերի բարձրացումը սպասելի եւ տրամաբանական է, քանի որ կյանքը Բելգիայում տարեցտարի թանկանում է։ Այսպես, 21-րդ դարի սկզբից այն թանկացել է 40 տոկոսով։ Առավել կտրուկ աճել են ծխախոտի եւ ալկոհոլի գները, որոնք թանկացել են մոտ 75 տոկոսով։ Սննդամթերքը թանկացել է 48 տոկոսով։

Ավելին, էականորեն՝ 70 տոկոսով, թանկացել է նաեւ կրթությունը։ Տների վաճառքի ու վարձակալության գներն ավելացել են երկու անգամ, տրանսպորտը՝ 39 տոկոսով, իսկ տարատեսակ տեխնիկան՝ 15 տոկոսով։

Բելգիացիների համար հարաբերականորեն լավ լուր է առողջապահական ծառայությունների թանկացման 17 տոկոսը, երբ Եվրամիությունում այդ թիվը կազմում է 40 տոկոս։

Ներկայում Բելգիայի միջին վիճակագրական քաղաքացին ստանում է 3,4 հազար եվրո աշխատավարձ, այսինքն «մաքուր»՝ մոտ 2,2 հազար եվրո։ Այս մեծ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ երկրում շատ բարձր հարկեր են սահմանված՝ մոտ 35 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ