News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը ԱՄՆ-ում արտադրության թույլտվության հայտ է ներկայացրել, որը կոչվում է «Ներկառուցված էլեկտրական բաղադրիչներով գործվածք»։ Սրան ուշադրություն է դարձրել Apple Insider-ը, որը ենթադրել է, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել հագուստի ստեղծման համար։

Հունվարի 10-ին հրապարակված հայտի համաձայն, գործվածքը կազմված կլինի «մեկուսիչ» եւ «հաղորդիչ» թելերից։ Առաջինները պետք է մաշկը պաշտպանեն հաղորդիչ թելերից, իսկ երկրորդները ապահովեն էլեկտրական ազդանշանի տարածումը։

Apple Insider-ը ենթադրում է, որ նման գործվածքից հագուստը կարող է տվյալներ հավաքել տիրոջ մասին։ Այդ տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է ստեղծել նաեւ գլխարկ, որը կրելով՝ հնարավոր կլինի երաժշտություն լսել ներկառուցված ականջակալների միջոցով։

Ընդ որում, Apple Insider-ն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ ընկերությունը ամեն շաբաթ արտադրության թույլտվության հայտ է ներկայացնում, եւ դա երաշխիք չէ, որ նա այդ տեխնոլոգիաները կօգտագործի իր սարքերում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ