News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատել են երկրի անվանափոխման համար սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փոփոխությունները նախատեսում են «Մակեդոնիա» անվան առջեւում «Հյուսիսային» բառի ավելացում ամբողջ տեքստում, սահմանադրության նախաբանի փոփոխություն, սահմանների անփոփոխության ու տարածքային ամբողջականության երաշխիքներ եւ արտասահմանում սփյուռքի աջակցության միջոցառումներ։

«Կողմ է քվեարկել 81 մարդ, սահմանադրության բոլոր չորս փոփոխություններն ընդունված են։,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Տելատ Ջաֆերին։ Հեռարձակումը կատարել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Երկրի վարչապետ Զորան Զաեւին երեք օր է պահանջվել, որպեսզի համոզի անհրաժեշտ թվով խորհրդարանականների։ Ընդդիմադիր խոշորագույն կուսակցության պատգամավորները բոյկոտել են նիստը եւ բողոքի ցույցեր կազմակերպել։

Որպեսզի խորհրդարանի կողմից հաստատված օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրվի երկրի նախագահ Գեորգե Իվանովի կողմից, ով նախկինում հայտարարել է, որ հրաժարվում է դա անել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ