News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Դատախազությունը վիճարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով գեներալ Մանվել Գրիգորյանը գրավով ազատ արձակվեց։ Այսօր վերաքննիչն անդրադարձավ դատախազների ներկայացրած բողոքին, որոշ պակասող փաստաթղթերի պատճառով դատը հետաձգվեց ։ Լարվածությունը սակայն դրսում էր, մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Նրանք Էջմիածնից ավտոերթով եկել էին Երևան՝ դատարանի բակ։ Դատից հետո Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի շուրջ հավաքվեցին ցուցարարները ու սկսվեց վեճ ու հայհոյանք։ 

Մեկ այլ վեճ, արդեն մասնագիտական, գլխավոր դատախազի հետ էր, փաստաբանը   սպառնալիք և շանտաժ որակեց  Արթուր Դավթյանի հայտարարությունը, թե հարկ եղած դեպքում Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը կլրացվի

«Մարտի մեկի» գործով  քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքը․ NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում նա այդ ամենը համարեց շատ վատ կազմակերպված սցենար, թատրոն, որի նպատակը մեկն է՝ ստեղծել արհեստական աղմուկ, հետապնդման արհեստական հիմքեր: ՀՔԾ պետին նա անվանեց սուպեր Սասուն, եւ նույնիսկ այդ սուպեր պաշտոնյան, ասաց, չի կարող վիճարկել, որ ժամանակին ինքը եւ իր ղեկավարած խումբը ահռելի ծավալի քննություն են կատարել Մարտի 1-ի գործով։ 

Սիմոնյան-Սանասարյան հեռակա վեճը նոր դրվագներով է հարստանում։ ԵՊՀ ռեկտորը դեկլարատիվ, փիլիսոփայելու միտում ունեցող պնդումներ էր անվանել Վերահսկողական ծառայության բացահայտումները․ դա անցած տարվա վերջին աշխատանքային օրն էր։ Դավիթ Սանասարյանը այսօր պատասխանեց Արամ Սիմոնյանին՝ դարձյալ ասուլիսով։ Ռեկտորը կասկած էր հայտնել, որ վերահսկողականը քաղաքական նպատակներ է հետապնդում, Սանասարյանը սա բացառեց, ասաց՝ ամպագոռգոռ եւ մանիպուլիացիոն հայտարարություններն իրավիճակ չեն փոխում։ 

H1N1 վիրուսից, ավելի հայտնի խոզի գրիպ անունով, Հայաստանում մի քանի օր առաջ կին է մահացել։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենը, սակայն, ասաց մահացած կինը ունեցել է նաեւ այլ հիվանդություններ։ Այս պահին բուժհաստատություններում գրիպից ստացիոնար բուժում է ստանում 693 մարդ, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են՝ վերակենդանացման բաժանմունքներում: Այդ պատճառով սակայն Արտավազդ Վանյանը կոչ արեց խուճապ չտարածել․ «Գրիպի սեզոնին ամեն տարի նման պատկեր է լինում»,-ասաց նա: 

Նորագավիթում գտնվող «Արարատյան» մաքսատանը հսկայական հերթեր են գոյացել, վարորդները հերթի են կանգնած հունվարի 8-ից 4 օր, գիշերում են մեքենաների մեջ, որպեսզի մի քանի մետր առաջ գնան ։ Հերթերի պատճառը, մաքսատնից ասացին, մեքենաների ներմուծման կրկնակի աճն է։ Հավաստիացրին՝ շատ կարճ ժամանակահատվածում հերթերը կկանավորեն գրանցման ավտոմատացված համակարգերով, եւ շուտով կուտակումներ չեն լինի։ 

Դոլարը այսօր թանկացել է, գրեթե 486 դրամ է՝ մինուս 2 լումա, եվրոն 559 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 619, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 26 դրամ: 

Հայաստանում հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -3-5, վաղը ցերեկը՝ +4+6: 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ