News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Տասնութամյա Ռահաֆ Մոհամեդ Կունունը, որը հարազատներից փախել էր Բանգկոկ, փախստականի կարգավիճակ է ստացել եւ ուղեւորվել Կանադա, տեղեկացնում է BBC News-ը։

Փախստականների գործերով ՄԱԿ Գլխավոր հանձնակատարի վարչությունն ընդունել է նրա կարգավիճակը։

Ավելի վաղ աղջկան կալանել էին Բանգկոկի օդանավակայանում եւ պատրաստվում էին ուղարկել Քուվեյթ, որտեղ նրան սպասում էր ընտանիքը։

Ռահաֆը պատմել է, որ հրաժարվել է իսլամից, եւ հիմա տանը՝ Սաուդյան Արաբիայում, նրան մահ է սպառնում։

Այս առնչությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ երկրի դիրքորոշումը մարդու եւ, մասնավորապես՝ կնոջ իրավունքների հարցում միշտ միանշանակ է եղել։ Նա ասել է, որ Կանադան դրական է պատասխանել ապաստան տրամադրելու աղջկա հայցին։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ աղջիկը փախել էր ընտանիքից, որի հետ հանգստանում էր Քուվեյթում։ Աղջիկը փորձում էր Ավստրալիա մեկնել, բայց կալանվել է Բանգկոկի օդանավակայանում։ Ռահաֆի խոսքերով՝ տանը նա ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական բռնության, եւ նրան սպառնում են մահվամբ այն պատճառով, որ հրաժարվել է իսլամից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել