News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՈւ-ն Սիրիա է ուղարկել դեսանտային նավ ծովային հետեւակներով, ուղղաթիռներով եւ այլ ավիատեխնիկայով՝ իր զորքերը երկրից դուրս բերելն ապահովելու համար, տեղեկացնում է Լենտա Ռու-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

Ինչպես պարբերականին տեղեկացրել են Պենտագոնի աղբյուրները, խոսքը Kearsarge նավի մասին է, որի վրա հարյուրավոր ծովային հետեւակներ կան։ Նրանք պետք է աջակցություն ցուցաբերեն Սիրայից հեռացող ամերիկյան զինվորներին։

Ըստ աղբյուրների՝ զորքերի դուրսբերման հրամանն ուժի մեջ է, չնայած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, որն ասել է, թե ԱՄՆ-ը չի հեռանա Սիրիայից, քանի դեռ Թուրքիան հանգիստ չի թողել ամերիկացիների կողմից սատարվող քրդերին։

Մինչ այդ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, ԱՄՆ զինվորականների մի մասը կարող է անորոշ ժամկետով մնալ Սիրիայի հարավում, որտեղ գործում է Էթ-Թանֆ ռազմակայանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետությանը» հաղթելու մասին եւ 2018թ. վերջին հրամայել ամերիկյան զինվորականներին հեռանալ երկրից։ Բացի այդ, նա առաջարկել է, որ տարածաշրջանում մնացած ահաբեկիչների մասին հոգան այլ երկրները, այդ թվում Թուրքիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ