News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չերեպովեցի 50-ամյա բնակչուհի Նատալյա Վեդենինան, որը դարձել է Նիգերիայի արքայազնի այրին, այդ երկրի օրենքով պետք է ամուսնանա նրա կրտսեր եղբոր հետ, տեղեկացնում է Լենտա Ռու-ն՝ հղում կատարելով կնոջ՝ «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցին։

Վեդենինան ասել է, որ ապրում է մահացած ամուսնու 30-ամյա եղբոր հետ, բայց պատրաստ չէ լինել նրա կինը։ «Ես չեմ կարող նրա հետ անկողին մտնել, ինձ համար տարօրինակ է մերձ հարաբերություններ ունենալ նրա հետ։ Ես առայժմ շատ կապված եմ ամուսնուս»,- ասել է նա։

Մեկուկես տարի առաջ Վեդենինան եւ արքայազն Գաբրիելը երկվորյակ ունեցան։ Նիգերիացին երեք ամսում ռուսերեն սովորեց եւ տրակտորիստ էր աշխատում։ Նրա մահվանից հետո կինը երեխաներին ինքնուրույն է դաստիարակում, պետությունից հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու թոշակ է ստանում, ինչպես նաեւ պատվերով գծագրեր է անում ուսանողների համար։  Ըստ նրա՝ դա ամսական մոտ 50 հազար ռուբլի է կազմում, որով պահում է երեխաներին ու ամուսնու եղբորը։

33-ամյա նիգերիացի արքայազն Գաբրիել Սեգուն Աջաին մահացել է 2018թ. հոկտեմբերին Չերեպովեցի գիշերային ակումբներից մեկում։ Բժիշկները սրտի կաթված են ախտորոշել։ Վեդենինայի խոսքերով՝ ամուսինը մինչ այդ չի դժգոհել սրտի հետ ունեցած խնդիրներից։ Նրան թաղել են քաղաքային գերեզմանատներից մեկում։ Աֆրիկացի հարազատները չեն կարողացել գալ նրա թաղմանը տոմսերի բարձր գնի եւ վիզայի ձեւակերպման երկարատեւության պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ