News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 10-ին, կապված Սեւանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման հետ, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայց են իրականացնում Սեւանա լճում: Այս մասին հայտնում են «Սեւան» ազգային պարկից: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, աշխատակիցները շրջել են լճի վրա եւ դուրս են բերել ապօրինի տեղադրված ձկնորսական պոլիէթիլենային ցանցերն ու խեցգետնահավաքները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 10-ին կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այսօր զեկուցագիր եմ ստացել, որ ի հեճուկս որոշումների՝ Սեւանի սիգի որսի հետ կապված հարյուր տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է»: Փաշինյանը նշել է, որ այդ հարցը մի քանի անգամ արդեն քննարկվել է եւ պետք է մտածել խնդրի երկարաժամկետ լուծման մասին: Նա հանձնարարել է Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ քննարկել այդ հարցը եւ առաջարկել երկարաժամկետ կոնկրետ լուծումներ:

Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարությունը հայտնել է՝ 2018թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2019թ.ի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սեւանը գոտեւորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվել է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների եւ լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ։

Ամեն դեպքում, սահմանված արգելքն այս տարի նույնպես չի կանխարգելել լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ եւ սիգ տեսակի ձկան վաճառքի մասին ահազանգեր են հնչել հանրապետության տարբեր վայրերից: Ապօրինի որսի արդյունքում մեծ քանակությամբ սիգ տեսակի ձուկ վաճառվում էր հատկապես Երեւանի փողոցներում: Տեղի ունեցող երեւույթները վառ ապացույցն են պահպանության պատշաճ մակարդակի բացակայության եւ վերահսկողութուն իրականացնող մարմինների թերացումների:

Սեւանի սիգի որսի հետ կապված 100-տոկոսանոց բարձիթողի վիճակ է․ Նիկոլ Փաշինյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել