News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը բյուջեի բացակայության պատճառով պատմական ռեկորդ է սահմանել շաթդաունի երկարատեւության առումով, ընդ որում՝ սպասվում է, որ կոնգրեսը այսուհետ եւս կգտնվի անորոշության մեջ, տեղեկացնուն է RT-ն՝ հղում կատարելով Ասոշիեյթիդ Պրեսին։

Գործակալությունը նշում է, որ կառավարության աշխատանքի 22-օրյա դադարեցումը դարձել է ամենաերկարը ԱՄՆ ողջ պատմության ընթացքում, ընդ որում՝ մինչ այդ ռեկորդ սահմանվել էր Բիլ Քլինթոնի նախագահության օրոք. այն ժամանակ շաթդաունը տեւել է 21 օր (1995թ. դեկտեմբերի 16-ից մինչեւ 1996թ. հունվարի 5-ը)։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Սպիտակ տունը սկսել է պայմաններ ստեղծել ԱՄՆ-ում արտակարգ դրություն մտցնելու համար։

2018թ. դեկտեմբերի 22-ին ամերիկյան կառավարության աշխատանքը մասնավորապես դադարեցվել է, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները չեն կարողացել համաձայնեցնել բյուջեն։

Դեմոկրատ սենատոր Չաք Շումերի խոսքերով՝ Թրամփը սպառնացել է կոնգրեսականներին «երկար ժամանակ» պահպանել շաթդաունը՝ «ամիսներ կամ տարիներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ